Սոֆիայի պատկերասրահում տեղի ունեցավ բուլղարահայ նկարիչ Արշակ Ներսիսյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

Արշակ Ներսիսյանը ծնվել է 1952թ. Հայաստանում: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մշտական բնակություն հաստատելով Բուլղարիայում՝ 1994թ.-ից Բուլղարիայի հայկական մշակութային ինստիտուտի տնօրենն է, նաև “Жените на Армения” (Հայաստանի կանայք) ամսագրի գեղարվեստական ղեկավարը: Տարբեր տարիներին ունեցել է ստեղծագործությունների շուրջ 30 անհատական ցուցահանդեսներ:
https://armenpress.am/arm/news/949036.html