Ն.Փաշինյանն ու Ի. Ալիևը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում

Այս պահի դրությամբ թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ Երևանը փաստում են, որ առաջնորդների դեմ առ դեմ հանդիպման համաձայնություն չկա: Մինչ այդ, հաղորդվում է, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել նաև վարչապետ Փաշինյանը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել Երևան վերադառնալուց հետո:
подробнее: https://www.azatutyun.am/a/29514839.html