Fb. 2019.09.22
Բալթյան երկրների համերգային շրջագայությունից շատ բան կա պատմելու, բայց ուզում եմ առանձնանցել այս մեկը. Ռիգայում կայանալիք համերգից առաջ՝ մինչև նույնիսկ համերգասրահ իմ հասնելը, աշխարհահռչակ լատվիացի կոմպոզիտոր Peteris Vasks-ը դռան մոտ՝ նոտաները ձեռքին, ինձ էր սպասում… Աննկարագրելի տեսարան էր. եկել էր ավելի շուտ, որպեսզի ինձ իր նոր գործը նվիրի, խոսի, լսի… Նույն եզրահանգմանը կրկին եկա. ստեղծագործողի Մեծությունը լիարժեք երբեք լինել չի կարող, եթե անձնական տիրույթում անմիջականությունը հանճարեղության մասնիկը կամ արդյունքը չէ: Հիացած եմ դրականության ու Մեծության ծավալուն չափաբաժնով, որ հատկապես ստացա հենց համերգից առաջ: Հիմա ես #Վասկս այլևս այլ կերպ եմ զգում ու այլ ըմբռնմամբ եմ նվագելու: Շնորհակա’լ եմ, Մաեստրո:


Для отправки комментария необходимо войти на сайт.