Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի թեկնածուների մասին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 1-ը: Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը ստացել ու շարունակում է ստանալ հայտեր տվյալ պաշտոնին հավակնող տարբեր անձանցից:
2018 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ից մշակույթի նախարարության 5-րդ հարկի սրահում տեղի կունենան առանձին լսումներ բոլոր հայտատուների մասնակցությամբ: Լսումների արդյունքը կամփոփվի մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո կհայտարարվի Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի անունը:
Վերոնշյալ լսումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար նախարարությունը կապ կհաստատի հայտեր ներկայացրած բոլոր անձանց հետ:
ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia (2018.09.17).