Ալեքսանդր Սարգսյանը կոչ է անում ազատել իր հաշիվներն ու գույքը կալանքից

«168 ժամ» լրատվականը տարածել է եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությունը, որով վերջինս արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե Ալեքսանդր Սարգսյանի բանկային մեկ հաշվում կա 30 մլն դոլար գումար, որը գտնվում է կալանքի տակ։ Ալեքսանդր Սարգսյանն իր հայտարարությամբ կոչ է արել Փաշինյանին ու մյուս իրավապահներին «վերադառնալ օրինականության դաշտ», անհապաղ վերադարձնել իրեն ու իր ընտանիքին պատկանող գույքը, կալանքից ազատել իրեն ու իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։

https://www.civilnet.am/news/2018/09/17/