Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է աշխատանքային 100 օրը 11:23, 17 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Այն, ինչ փոխվեց…
ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձև: Կինոնախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կանոնակարգի լրամշակում: Դահլիճների գնային քաղաքականության փոփոխություն (ինֆոգրաֆիկա)
Մշակույթի նախարարության կազմակերպական կառուցվածքի փոփոխություն: Հայաստանի ազգային գրադարանում գրականության հանրահռչակման բաժնի ստեղծում:
7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
«Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է Ազգային կինոկենտրոնին

