Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն չվախեցնեն

Փաշինյանը դե ֆակտո խոսում է այն մասին, որ իրեն չվախեցնեն եւ «սատանան»՝ տվյալ դեպքում հակահեղափոխությունը այդքան սարսափելի չէ, դե ֆակտո ակնարկում է նա, որքան կցանկանան ներկայացնել խորհրդարան անցնելու խնդիր ունեցող մի շարք ուժեր: Ընդ որում, նրանց համար իրավիճակը իհարկե բավական երկիմաստ է, որովհետեւ մյուս կողմից էլ հակահեղափոխության մասին բարձր շեփորումը բերում է նրան, որ հանրության առավել կոնսոլիդացիա է տեղի ունենում հենց Նիկոլ Փաշինյանի շուրջ: Խոշոր հաշվով, «հակահեղափոխությունը» եթե ինչ որ հարց լուծում է Հայաստանում, ապա թերեւս գլխավորապես հենց այդ՝ հեղափոխության կոնսոլիդացիայի հարցը:
https://www.lragir.am/2018/08/12/370947/