Երգչուհին այցի ընթացքում հանդիպել է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ և քննարկել Արցախի եկեղեցիները երգարվեստի միջոցով վերակենդանացնելու հարցը: «Գաղափարը ներկայացրել եմ ես, քանի որ կարծում եմ, որ Արցախում գտնվող, դարերի պատմություն ունեցող մի շարք եկեղեցիներ, բացի աղոթատեղի լինելուց, պետք է լինեն նաև հայկական հարուստ հոգևոր երգարվեստը ժողովրդին ներկայացնելու հարթակ»,- ընդգծել է Հ. Պապյանը:
http://orer.eu/hy/

