Lragir.am-ի զրուցակիցն է երգչուհի Լիլիթ Պիպոյանը

— Թող փողերը բերեն բյուջե ու իրենց ազատ արձակեն: Ուր ուզում են, թող գնան, ավելի շուտ, լավ կլինի, որ արտաքսվեն Հայաստանից: Թող դա իրենց համար պատիժ լինի: Չգիտեմ ինչքանով կարելի է զուգահեռ անցկացնել Հայաստանի հետ, բայց հին Հունաստանում քաղաք-պոլիսներում հետևյալն էր տեղի ունենում: Եթե ինչ-որ մեկը հանցագործություն էր գործում, դատարանն իրեն դատապարտում էր, հողերը ձեռքից վերցնում էին ու արտաքսում: Բայց հետաքրքիրն այն էր, որ այդ արտաքսված քաղաքացիներին ոչ մի ուրիշ պոլիսում հող չէին տալիս: Այսինքն՝ նրանք ամբողջ կյանքում պատժված էին մնում, թափառում էին, դառնում էին բոմժ:
https://www.lragir.am/2018/07/19/365674/