Այս պահին ինձ համար շատ կարևոր է ուսումը: Վերջերս ընդունվեցի Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց, որտեղ սովորելու եմ Աննա Չումաչենկոյի մոտ: Մենուհինի անվան մրցույթից հետո ստացել եմ Լոնդոնի թագավորական նվագախմբի, Գերմանիայի մի քանի նվագախմբերի հետ ելույթներ ունենալու հրավերներ: Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ համերգային ելույթներս համատեղել ուսմանս հետ:
https://armenpress.am/arm/news/940920.html

