ՀՀ մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ ՀՀ տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում, դրանց տարածքում և պահպանական գոտիների համակարգում քաղաքաշինական որևէ գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության կողմից լիազորված մարմնի հետ, ըստ անհրաժեշտության դիմելով նաև համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին:

