Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար

«Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի երկրորդ փուլն են անցել 7 թավջութակահար. Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստան), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստան), Հեջին Կիմ (Կորեայա), Չի-Ուոն Հոնգ (Կորեայա), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստան)։ Այս թավջութակահարները հունիսի 9-ին և 10-ին նորից կներկայանան ժյուրիի առջև։