Ի՞նչ անհարգալից երեւույթ եք նկատել:
— Օրինակ, այդ արհամարհական վերաբերմունքը մեր մշակույթի որոշ գործիչների, գրողների նկատմամբ, որոնք վաստակ են ունեցել: Ես մի երկու ամիս առաջ տեսա այդպիսի անհարգալից վերաբերմունք նախագահի ինաուգուրացիային, այդ ժամանակ Տիգրան Մանսուրյանի եւ մշակույթի գործիչների նկատմամբ տեսա այդ վերաբերմունքը: Մարզահամերգային համալիրի դահլիճում այն երիտասարդները, որոնք բաժանում էին նստելու տեղերը, մշակույթի գործիչներին, ակադեմիկոսներին եւ ռեկտորներին տարել էին վերջին շարքում, իսկ իրենք իրենց ընկերներով նստել էին առաջ: Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին տեղ էին հատկացրել վերջին շարքերում, դա համարում եմ ոչ բարոյական եւ դա արել են երիտասարդ մանր-մունր չինովնիկները:
https://news.am/arm/news/

