Վարչապետի համոզմամբ՝ թավշյա հեղափոխությունը կարելի է կոչել նաև մշակութային հեղափոխություն․ — «Ես մշակույթը և մշակութային կյանքին հաղորդակցությունը համարում եմ մարդկային երջանկության անբաժանելի մասը: Եվ ուրեմն, երբ որ մենք ասում ենք՝ մեր խնդիրը ազատ, երջանիկ Հայաստան ստեղծելն է, մենք դրանում տեսնում ենք մեծապես մշակույթի, մշակութային գործիչների դերը: Դա մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներին ես համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, արվեստի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ-որ մի տեղ բոլորի համար աննկատ գործարկել մարդկանց գիտակցության մեջ մի մեխանիզմ, որը ի վերջո դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»:

