Տարոն Մարգարյանը դուրս եկավ Երևանի քաղաքապետարանի շենքից և հանդիպեց իրեն աջակցող ցուցարարներին: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ, որ եկել եք, շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ձեր խոսը հասանելի է, տեսանելի է բոլոր երևանցիների համար և խնդրում եմ ձեզ՝ միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում ձեզ, շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք և պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ես միշտ ձեզ հետ եմ և միասին ենք շենացնելու մեր մայրաքաղաքը»: Լրագրողի հարցին, թե ինչու Տարոն Մարգարյաննն ավելի շուտ չեկավ, երբ իր հրաժարականն էին պահանջում, նա պատասխանեց.

