Մայիսի 7-ին նախատեսվում է հանրահավաք Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Պահանջը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Մերժում ենք Տարոնին» խումբ, որտեղ տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Հավաքվում ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ»:

