ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:
Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով՝
- «Պարարվեստի օրեր»` հուլիսի 10-20-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյան),
- «Երգչախմբային արվեստի օրեր»` հուլիսի 25-30-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյան),
- Անհատ կատարողների ելույթներ` հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում,
- Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում` հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը,
- «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն»` սեպտեմբերի 21-25-ը (գեղ. ղեկ,՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյան),
«Հայ երգի օր»՝ սեպտեմբերի 26-ին
For more information, you can visit http://imhayastan.am/մասնակցության-հայտեր / where you can find the application forms as well.
Kind Regards,
Karen Avanesyan

