Նկարիչ, քանդակագործ, դիզայներ, ոսկերիչ Արման Նուռը մեր ժամանակակից ամենահայտնի արվեստագետներից մեկն է: Նրա յուրօրինակ աշխատանքները բազմիցս ներկայացվել են աշխարհի ամենատարբեր հեղինակավոր ցուցասրահներում: Այս տարի բիենալեին մասնակցել են 74 երկրներից 417 արվեստագետներ՝ ներկայացնելով 1100 ստեղծագործություն: Հայաստանից երկու արվեստագետ են մասնակցել՝ Արման Նուռը և Մարիամ Ներսիսյանը:

