Կահույքը իր տեղը գտավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Арам«Այս կահույքը մի քանի հասցեատեր է ունեցել։ Գնահատելով կահույքի բարձր արժեքը` լատվիացի կոլեկցիոները տարիներ շարունակ այն պահել է իր տանը։ Շատ ուրախ ենք, որ կահույքը վերջապես վերադարձավ Երևան ու իր տեղը գտավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Նման ցանկացած մասունքի վերադարձը դեպի տուն մեզ համար կարևոր իրադարձություն է, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում մասնավորապես ՀՀ-ում Լատվիայի հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին, որի նախաձեռնությամբ և իրականություն դարձավ այս ամենը »,-ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: