Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում — «Մայրենիի պաշտպան» (անհատներ), «Լավագույն հայկական կրթօջախ»,«Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն», «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն):
- «Մայրենիիպաշտպան» (անհատների համար) մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:
Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գրական գործիչներ:
- «Լավագույն հայկականկրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայկական կրթօջախներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը: Մրցույթին կարող են դիմել սփյուռքյան կրթօջախները (ամենօրյա կրթօջախներ, մեկօրյա (շաբաթօրյա, կիրակնօրյա) դպրոցներ, դասընթացներ, խմբեր, խմբակներ, նախադպրոցական, մասնագիտացված կրթական հաստատություններ, տեղի բնակավայրերի տարբեր կրթական հաստատություններում, մանկապատանեկան կենտրոններում՝ համապատասխանաբար որպես խմբակներ, ֆակուլտատիվ/կամընտրական պարապմունքներ, այլ կրթական հաստատություն):
- «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն» մրցույթինպատական է ակտիվացնել և խրախուսել Սփյուռքի երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների գործունեությունը՝ կարևորելով նրանց դերակատարությունը համահայկական, համազգային խնդիրների լուծման գործում: Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, ինչպես նաև՝ ուսանողական կազմակերպությունները, որոնքունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ:
- «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթը: Մրցույթընպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: Մասնակիցները կարող են ներկայացնել արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող աշխատանքներ՝ նկար, քանդակ (լուսանկարը), փայտագործական, խեցեգործական իր/առարկա, երաժշտական ստեղծագործություն, բանաստեղծություն, շարադրություն և այլն:
ՆՇՎԱԾ 4 ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (էլ. փոստով կամ փոստով): ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը:
Մրցանակաբաշխությանը դիմող և դրա արդյուքնում հաղթող ճանաչվող կառույցները և անհատները պարգևտարվում են դրամական և այլ պարգևներով:
Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2017 թ. դեկտեմբերին:
Մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.
— կրթության մասին փաստաթուղութ (պատճենը / scan), եթե առկա է,
— համայնքային կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստորագրությամբ),
— դիմողի գործունեության նկարագիր,
— նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր (եթե կան), որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն մասնագիտական մրցութային հանձնախմբի կողմից:
«Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2017 թ. մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am կամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» էլ. թերթում:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

