Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Տալլինում (28.09.2017) — video

Բացման ելույթով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև հայ-էստոնական շուրջ երկուհարյուրամյա պատմությանը՝ նշելով հայ և էստոնացի ժողովուրդների միջև ընդհանրությունների մասին: Համերգին հրավիրված էին ՀՀ ժողովրդական արտիստ աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը և Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնահարուհի Թերեզա Ոսկանյանը:

http://www.mfa.am/hy/press-releases/item/2017/09/28/arm_est_25/