2017թ. նոյեմբերի 14-15-ը ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվում է միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին: Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.Պատմություն,, Բանասիրություն,
Մշակույթ և արվեստ, Բնագիտական ժառանգություն: Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հոկտեմբեր 15-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ)ուղարկել patminst@gmail.com հասցեին:

