Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը

Ծնվել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս, 1938 թ.։ 1948 թ. հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ»կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թ.։

http://www.yerkir.am/news/view/134982.html