Իմ տպավորությամբ` երկիրը բաժանված է երկու մասի. մի մասը ապրում է բացարձակ անտարբեր ու անհաղորդ իր շուրջ ծավալվող իրադարձությունների, իր հայրենիքի ճակատագրի, հայ մարդու ցավի հանդեպ: Մյուս մասը գերմարդկային ճիգեր է գործադրում, որ մենք չմնանք կեսճանապարհին, որ մեր նավը հասնի խաղաղ հանգրվանի… Մեր ամենամեծ ձախողումը կենսամակարդակի անօրինակ բևեռացումն է, որը երկփեղկեց հայ հասարակությանը, ձևավորեց երկու հակոտնյա, իրարամերժ շերտեր: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հակառակ մեր բոլոր սխալների ու թերացումների, Հայաստանում բարձրացավ մի հրաշալիորեն հայրենասեր, ուժեղ, հպարտ, արժանապատիվ, ազատախոհ, խելացի ու պայծառ սերունդ` մեր Հույսը:
Read more: http://www.hayzinvor.am/40469.html

