… օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան Հայաստան է ժամանել մասնավոր ավիաթռիչքով, որը թանկ հաճույք է:…Հայտնի չէ, թե նա իր կատարման համար որքան հոնորար է ստացել..: Անցյալ տարի Ջորջ Քլունիին և միջոցառման բեմադրիչին մեկական միլիոն դոլար է վճարվել: Մինչդեռ Հայաստանի բոլոր երգիչները, այդ թվում նաև օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը բարեգործական հիմունքներով են մասնակցել նախագծին: Բայց մի՞թե Հայաստանն այն երկիրն է, որտեղից կարելի է գումար հավաքել և բարեգործական նպատակով այն հատկացնել աֆրիկյան որևէ երկրի: Արդյոք այս միամիտ ռոմանտիկայի հիմքում մեր ՝ցեղասպանվածի խեղճությունը չի ընկած, և մեզ թվում է, թե աշխահին մենք դրանով ինչ-որ բան ենք ցույց տալու: Աշխարհը շատ վաղուց ապացուցել է, որ ճանաչում է միայն մեկ օրինաչափություն. դա ուժի և իրավունքի համարժեքությունն է:
Read more: http://hayeli.am/article/1013471

