Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի և բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը և 2017 թվականի հունվարին տեղափոխվել Երևան:

