Primecrime-ը տեղեկացրել է, որ Չեխիայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կառլովի Վարիում ձերբակալել են ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն):… Ռուբեն Թաթուլյանը մեկն է այն ռուսահայ 30 գործարարներից, ովքեր ստորագրել են վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու եւ ներդրումներ անելու հայտարարության տակ: Նա ներդրողների փակ ակումբի անդամ է, որը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկում:

