Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարի նույնպես կազմակերպելու է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը:
Ծրագրին մասնակցելն անվճար է իսկ առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն նաև գիշերակացով (հնարավոր է 2-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով): Մասնակիցներն իրենք են հոգում իրենց ճանապահածախսը:
«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով
- Հայոցլեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 — 29),
- Հայոցլեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 2 — 29),
- Երիտասարդլրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 — 15),
- Ազգայիներգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2 — 15),
- Երիտասարդառաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 2 — 15):
Ծրագրի յուրաքանչյուր դասընթացի մասնակցության պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ էլ. հղման միջոցով: (http://www.dss.am/am/About-us-About-program): Նյութերը տեղադրված են հայերեն (արևմտահայերեն, արևելահայերեն), ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել էլեկտրոնային տարբերակով, մինչև ս.թ հունիսի 2-ը: Անհրաժեշտ է մուտք գործել Ծրագրի պաշտոնական կայքի` www.dss.am «դպրոց» բաժին, ընտրել դասընթացը, այնուհետև «գրանցվել» մասում լրացնել էլ. հայտադիմումը և ուղարկել:
Ծրագրի վերաբերյալ հարց ունենալու դեպքում կարող եք դիմել մեզ:
Հարգանքով՝
Կարեն Ավանեսյան,
Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ, ՀՀ սփյուռքի նախարարություն

