Հունաստանում հայ երիտասարդները տապալել են Ադրբեջանի դեսպանի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են Դաշնակցության Հունաստանի երիտասարդական միության անդամները տապալել Հունաստանում Ադրբեջանի դեսպանի գրքի շնորհանդեսը: Ռահման Մուսթաֆայեւը գիրքը ներկայացնելիս խոսել էր Հայաստանի եւ Արցախի մասին՝ խեղաթյուրելով իրականությունը: Հայ դատի հանձնախմբից մեկը պատասխանել էր նրա դիտարկումներին եւ ապացուցել, որ դրանք սխալ են:

http://yerkirmedia.am/diaspora/hunastan-rahman-mustafaev/