Տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, սոպրանո Հրաչուհի Բասենցը եւ սոպրանո Լիաննա Հարությունյանը միաժամանակ հանդես կգան Լոնդոնի հանրահայտ Քովենթ Գարդեն Թագավորական օպերային թատրոնում։ Հատկանշական է, որ Երեւանի պետական կոնսերվատորիայի երբեմնի սաներն այսօր ապրում եւ ստեղծագործում են Եվրոպայի տարբեր քաղաքներում, ելույթներ են ունենում աշխարհի տարբեր բեմահարթակներում, սակայն հունվարի 21-ից մինչեւ մարտի 2-ի ընթացքում հանդես կգան Քովենթ Գարդենում բեմադրված ներկայացումներում։

