Աշխարհահռչակ Cleveland Clinic հիվանդանոցների ցանցի անեստեզիոլոգիայի վարչության պետի տեղակալ Րաֆֆի Ավիտսյանի խոսքով, եթե նախկինում ուղարկում էին բժշկական սարքավորումներ, ապա Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ առաջին հերթին վերքերը բուժելու պիտույքների կարիք կա. «Վերքերը բուժելու նոր ձեւեր կան, որ ավելի են արագացնում վերքի կազդուրումը»:

