Հիմա ձեր տեսողության կամ լսողության հետ ի՞նչ է կատարվում: Մի՞թե չեք տեսնում հարյուրավոր բերման ենթարկվողներին, ձերբակալվողներին: Մի՞թե տեղյակ չեք, որ Լեւոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել, որ անգամ թույլ չեն տվել զուգարանից օգտվի: Արդյոք տեղյակ չե՞ք, որ բերման են ենթարկել համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի Արսինե Խանջյանին: Թե՞ այս ամենը դուք նորմալ եք համարում: Եւ այսքանից հետո դուք ուզում եք , որ ձեզ հարգեն, թե՞ իշխանությունների նման թքած ունեք, թե ձեզ կհարգեն, թե ոչ, կարեւորը հաճոյանաք իշխանություններին եւ ձեր մանր գործիկներն առաջ տանեք:

