«Նրանք ժողովրդի հետ չխոսեցին: Ժողովուրդը սրտաբաց խոսք չլսեց, ընդհակառակը՝ Օպերայի բակում, հարակից տարածքներում զբոսնող մարդկանց շատ հաճախ «հրավիրում էին» Ոստիկանություն: Այդ «հրավիրելը» լինում էր բռնությամբ, անհիմն։ Մենք տեսանք, թե ինչպես են, օրինակ, նշանավոր գեղանկարչին՝ գլուխը սեղմելով՝ նստեցնում ոստիկանական մեքենա, տեսանք, թե ինչպես են 70-ամյա պատկառելի կնոջը՝ թևերը ոլորած տանում:»

