Ինչով էլ ավարտվի այս շարժումը, մի մեծ ձեռքբերում ունեցանք. հայը վերագտավ իր բնական տեսակը, հայ տղամարդու դարերից եկող կերպարը, որը քանի տասնամյակ է արդեն աղավաղում են` մեզ համոզելով, որ հայ տղամարդն ամենավախկոտ, կեղծ, փոքրահոգի ու խարդախ, բոլոր խնդիրներից խուսափող, փախուստի դիմող, պպզած, «նստած-հելած», նարկոման, սպառնող, խաբող, քցող, թաղային հեղինակություններից սարսափող, հանցագործ /փողկապով և առանց/, պետական մաֆիոզ համակարգում իր հաստատուն տեղը զբաղեցնող, կանանց և երեխաների հաշվին ինքնահաստատվող նողկալի մի երևույթ է: Պարզվում է, դա այդքան էլ այդպես չէ, չնայած հաստատ եզակի տեսակ է ԴԱՎԻԹԸ:

