«Ճիշտ եք, տիկին Հակոբյան»!

18.07.2016

Մենք բոլո՛րս ենք պահանջում Ժիրայր Սեֆիլյանին ազատել և բոլորս ենք պահանջում ունենալ ուժեղ բանակ,, ուժեղ պետություն և, այո, նաև ուժեղ իշխանություն: Բայց իրական ուժեղ՝ իր արդարությամբ ուժեղ, ժողովրդի հետ միասնությամբ ուժեղ, որպեսզի կարողանանք դիմակայել այս թշնամական աշխարհում: Այսօր իշխանությունը պետք է ընդառաջ գնա՝ հասկանալով, որ ուժեղը երբեք չի վախենում թույլ երևալուց: Այդ իսկ պատճառով երբեք չի մտածում, որ եթե զիջումների գնա, ապա իր մասին կմտածեն, որ նա թույլ է. թույլ մարդ է, կամ թույլ իշխանություն է: Աշխարհի քաղաքական փորձը ցույց է տալիս, որ պետական իշխանությունները ցավոք սրտի հենց այդպիսի թույլիկներ են, որովհետև երբեք չեն փորձում իրենց մեջ փնտրել կատարվածի պատճառները և մտածել այդ պատճառները վերացնելու մասին: Հակառակը, նրանք մտածում են, որ պետական իշխանության հետ չի կարելի ուլտիմատումի լեզվով խոսել:Նրանք միայն այդ մի բանը գիտեն: Հայաստանի իշխանությունները այսօր պիտի հասկանան, որ աչքի լույսի պես պետք է փայփայեն հայ մարդու այդ անձնազոհ տեսակը, որը միշտ, երբ վտանգված է տեսնում հայրենիքը, խոսում է, այո, ուլտիմատումի լեզվով: Հայաստանի իշխանությունները այսօր պետք է ցույց տան իրենց փոփոխությունների գնալու պատրաստակամությունը և լինեն, իսկապես, ուժեղ՝ ազատելով Ժիրայր Սեֆիլյանին և սկիզբ դնելով երկրում ազգային համերաշխությանը: Մենք այլ ճանապարհ չունենք:Դժբախտաբար, արդեն ունենք մեկ զոհ, որի համար պատասխանատու ենք բոլորս՝ ներառյալ իշխանությունը, որը լցրել է համբերության բաժակը:

19.06.2016

Հայաստանի իշխանությունները այսօր պիտի հասկանան, որ աչքի լույսի պես պետք է փայփայեն հայ մարդու այդ անձնազոհ տեսակը, որը միշտ, երբ վտանգված է տեսնում հայրենիքը խոսում է, այո, ուլտիմատումի լեզվով: Այդպես էր ապրիլյան օրերին, այդպես է այսօր: Միջոցները տարբեր են, սակայն բովանդակությունը նույնն է: Այդ իսկ պատճառով, իշխանությունը անպայման պետք է ընդառաջ գնա՝ տարբերվելով աշխարհի չարաբաստիկ փորձից: Հակառակը անհնարին է և անթույլատրելի, որովհետև շատ ծանր հետևանքներ կունենա:

https://www.facebook.com/krhakobyan?fref=nf