Թուրքական Hürriyet պարբերականը լուրը հրապարակել է հետևյալ վերնագրով. «Եվս մեկ անգամ կիրառեց այդ բառը»: Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում Հռոմի Պապը շեղվել է նախապես պատրաստած տեքստից և 1915 թվականի ողբերգությունն անվանել է Ցեղասպանություն: Պարբերականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում կազմակերպված արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել էր եզրույթը` ասելով. «Հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը հայերի հետ է տեղի ունեցել»:
— See more at: http://hartak.am/arm/n-61315#sthash.hzeErJEY.dpuf

