Մայիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք Ձեզ Leo 52 Club , որտեղ տեղի կունենա նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանի https://www.facebook.com/alexandermkrtchyanart/ երևանյան թեմայով գեղանկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքը:
«Զինվորի կողքին» ակցիայի շրջանակներում կներկայացվեն դեռևս չցուցադրված կտավներ, որոնց վաճառքից գոյացած հասույթի կեսը կուղղվի Արցախյան 4-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հրաչյա Մուրադյանի ընտանիքին:
Հատուկ հյուր՝ «The Band» ակուստիկ քառյակ: https://www.facebook.com/The-Band-Armenia-544120339014294/?fref=ts
Ակցիայի բոլոր մասնակիցների նպատակը մեկն է՝ սատարել հայ զինվորին:
Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մանրամասների համար զանգահարել +374 91300569 հեռախոսահամարով։

