![]()
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Ar gaišiem Lieldienu svētkiem!
Светлой Пасхи всем, кто празднует её сейчас!
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Ահա այս ավետիսով հերթական անգամ Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Զատիկը:
Ըստ Կտակարանի Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից, դրեցին վիմափոր գերեզմանի մեջ և փակեցին մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան կանայք գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմացան, երբ տեսան քարայրի մուտքի քարը հեռացված, գերեզմանն էլ՝ դատարկ: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին: «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում. Այստեղ չէ, այլ հարություն առավ»


Для отправки комментария необходимо войти на сайт.