Հունվարի 15-ին Գյումրիում Իտալիայի հյուպատոսության կենտրոնում նշվելու է ծագումով գյումրեցի հայազգի փիլիսոփա, ճանապարհորդ և կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի 150-ամյակը: … տեղի է ունենալու դասախոսություն, երաժշտական երեկո, որին մասնակցելու են գյուրջիևագետներ, հայ գիտնականի ուսմունքով հետաքրքրված մարդիկ և Գյուրջիևի անվան անսամբլը (ղեկավար Լևոն Էսկենյան): Գյուրջիևի հայրը ծագումով հույն էր՝ գուսան ուստա Ադաշը, իսկ մայրը՝ գյումրեցի հայուհի։ Նա նախնական ուսումը ստացել է Գյումրիում, իսկ հետագայում շարունակել Կարսի դպրոցում։ Եղել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դասընկերը:

