Հայաստանում «Ո՞ւր է Աբել եղբայրը քո» թավջութակի կոնցերտը երբևէ չի հնչել: Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ պատրաստ է կատարել Տ.Մանսուրյանի գրած բոլոր ստեղծագործությունները, հաջորդ տարվա ընթացքում Տ. Մանսուրյանի երազած համերգը կկազմակերպեն:

