Գաթայի փառատոնը Խաչիկ գյուղում (Վայոց ձոր)

ГатаՓառատոնների սիրահարներին և նրանց համար, ովքեր ուզում են իրենց հանգստյան օրը հետաքրքիր անց կացնել:
Այս շաբաթ, հոկտեմբերի 10-ին մեկնում ենք Վայոց ձոր, իսկ եթե ավելի կոնկրետ — Խաչիկ գյուղ, որտեղ անց է կացվելու Գաթայի փառատոնը: Թե ինչ կտեսնեք այդ օրը, կարդացեք ստորև:

— ազգային երգ ու պար
— ազգային խաղեր
— գաթայի պատրաստման մրցույթ
— ձիավարություն
— արիշտայի պատրաստում
— օղու թորում
— այցելություն գյուղի փոքրիկ թանգարան
— գյուղին բնորոշ համեղ ճաշատեսակների և բարիքների համտես
— արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք

Եվ իհարկե, կհամտեսեք աշխարհի ամենամեծ գաթան, որը պատրաստվելու է հատուկ այդ օրվա համար:

Կայցելենք նաև գյուղից ոչ հեռու գտնվող, 10-րդ դարի կառույց Խոտակերաց կամ Քարակոփ վանք:

Իսկ վերադարձի ճանապարհին կանգ կառնենք Արենիում, որտեղ մեզ կսպասի տնական գինիների համտեսը:

Մի խոսքով, օրը խոստանում է լինել հետաքրքիր և հագեցած, այդ իսկ պատճառով շտապեք գրանցվել: Մասնակցության գումարը 5500 դրամ է, որը ներառում է հարմարավետ տրանսպորտը, գիդի և լուսանկարչի ծառայությունները: Գրանցվելու և այլ մանրամասների համար զանգահարել (055) 977 — 756 կամ (077) 677 — 756 հեռախոսահամարներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 8-ն է, հինգշաբթի: