Ջիվան Գասպարյանն ու երեք դուդուկահարներ Երուսաղեմում փառատոնի կմասնակցեն

Դուդուկի վարպետ, լեգենդար Ջիվան Գասպարյանը ևս երեք դուդուկահարների` Արմեն Ղազարյանի, Վազգեն Մակարյանի, Ջիվան Գասպարյան կրտսերի հետ կմասնակցի Երուսաղեմի սրբազան երաժշտական փառատոնին (Jerusalem Sacred Music Festival): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով փառատոնի jerusalemseason.com կայքը, «Ջիվան Գասպարյան քառյակ»-ի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 3-ին:
See more att:http://www.1in.am/1687225.html