Նախագահ Սերժ Սարգսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ:

