Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի է ունեցել Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը: Այն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչի և Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի Հայոց Միության աջակցությամբ:
Read More: http://www.panarmenian.net/arm/news/184684/

