Մերօրյա «Արա Գեղեցիկը»-ին` նույն իրեն` Էմիլ Ներսիսյանին, հանդիպեցինք ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնի բեմադրած «Pro Շամիրամ» պարային հերթական ներկայացման հաջորդ օրը: Երիտասարդ բալետի արտիստի հետ որոշեցինք շրջել այն վայրերով, որոնք նշանակալից են եղել նրա կյանքի համար:

