Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան

Անձնական տվյալները լրացնելիս նկարիչ-մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովը գրում էր` ազգությունը` ռուս, մայրենի լեզուն` հայերեն, կրթությունը` անավարտ նախնական: Պոդպոմոգովը «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատում էր 16 տարեկանից: 50-ականներին նա էկրանավորում է «Մի կաթիլ մեղրը» «Փարվանա», «Պույ-պույ մկնիկը», «Լուր-դա-լուր» մուլտֆիլմերը: Այս տարի Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան: