Հոգևոր և աշխարհիկ խմբերգեր «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ

Հայ հոգևոր երաժշտության պահպանողներից ու տարածողներից մեկը «Գեղարդ» երգեցիկ խումբն է (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան): Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խմբի մենահամերգն էր: Համերգը նվիրված էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին: