Մշակութային ազդագիր 26.05.2014

Մայիսի 20-ից 21-ը պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 2013թ-ին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության եռամյա ծրագիր է մշակվել: Դրա շրջանակում երկու երկրները վերջին մեկ տարվա ընթացքում մշակութային փոխանակման ծրագրեր են իրականացրել: Որոշակի աշխատանքներ են տարվել նաև Թբիլիսիի հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ:
Հասմիկ Պողոսյանը տեղում ծանոթացավ Սբ. Գևորգ և Սբ. Նշան եկեղեցիներում տարվող ամրակայման ու վերականգնման աշխատանքներին: