Ադրբեջանը UNESCO-ում էլ փորձում է բարձրացնել «գրավյալ» տարածքների հարցը. հարցազրույց դեսպանի հետ

-Պարոն Կաժոյան, առաջին անգա՞մ է, որ Հայաստանն ընտրվում է կոմիտեի անդամ և դա ի՞նչ հնարավորություններ է ընձեռում:

-Հայաստանը կոմիտեի անդամ նախկինում չի եղել, սակայն մեր հետաքրքրությունը կոմիտեի հանդեպ մշտապես կար: Լինելով կոնվենցիան վավերացրած երկիր, սակայն չլինելով կոմիտեի անդամ, մենք լիարժեք հնարավորություն չունեինք՝ մասնակցելու կոմիտեի աշխատանքներին, նոր պատրաստվող փաստաթղթերի գործընթացներին, և նաև՝ տարին մեկ գումարվող նիստերի ժամանակ ունեինք ընդամենը մեկ րոպե ելույթի հնարավորություն, որի ընթացքում պիտի ներկայացնես քո դիրքորոշումները:

http://www.tert.am/am/news/2013/12/20/vahram-kajoyan/