…գալիս է մի ժամանակ, երբ տեսարանը կարող է այլևս ոչ մեկին չհետաքրքրել, որովհետև մարդկանց կոնկրետ հաց է պետք: Եթե Դուք հիմա ինձ չհարցնեք, այլ փորձեք հարցնել շուու բիզնեսի ներկայացուցիչներին, կտեսնեք, թե ինչքան են իրենք բողոքում, տրտնջում, թե առաջ ինչքան համերգներ էին ունենում, հիմա՝ ինչքան, որովհետև հիմա ոչ ոք համերգի չի գնում: Մարդիկ շատ բաներով էին ավելի հետաքրքրվում, այսօր ավելի շատ ապատիա է կամ ինչպես ասում են՝ գաղջ մթնոլորտ, բայց դա նաև գալիս է նրանից, որ մարդիկ պարզապես ժամանակ չունեն այլ հարցերով զբաղվելու, որովհետև խնդիր ունեն օրվա հաց հայթայթելու:

